«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիի ծառայություններով, հայտնում է Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ Գվարդիոլան ցանկանում է 17-ամյա ֆրանսիացուն ներառել «Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի գործարքում։ Պորտուգալացի ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական ակումբը։
Զաիր-Էմերին ՊՍԺ-ի սան է։ Նա փարիզյան թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը Զաիր-Էմերիի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։