Փարիզում ավարտվեց Լիգա 1-ի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը. ՊՍԺ-ն ընդունեց «Մարսելին» ու հաղթեց 4-0 հաշվով։
Տանտերերը յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ խփեցին․ ՊՍԺ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Ռամոսը։
Եվս մեկական գոլի հեղինակ դարձան Աշրաֆ Հակիմին և Ռանդալ Կոլո Մուանին։
ՊՍԺ-ն վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը։ «Մարսելն» ունի 9 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը։