ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին բարձր է գնահատել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի խաղը։
«Մեր ունեցած խնդիրները մնում են ընտանիքում։ Կիլիանն ընտանիքի մի մասն է։ Ես հպարտ եմ, թե ինչպես է նա խաղում: Եվ ինչպես է խաղում ամբողջ թիմը: Մեր թիմում խաղում է աշխարհի լավագույն խաղացողը, ինձ համար նա արժանի է «Ոսկե գնդակին»,- ասել է Ալ-Խելաիֆին։
Այս մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրել է 5 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի հեղինակ։