ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է քվեարկության արդյունքները, որի ժամանակ երկրպագուները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումների արդյունքներով ընտրել են լավագույն խաղացողին։
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Պորտուի» հարձակվող Գալենոն։
Բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց «Շախտյորի» հետ խաղում (3-1):
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Բարսելոնայի» հարձակվող Ժոաո Ֆելիշը, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը և «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը։