ՉԼ խմբային փուլի 1-ին տուրում A խմբում «Բավարիան» ընդունել էր ՄՅՈւ-ին և 4-3 հաշվով հաղթանակ տարավ:
28-րդ րոպեին Քեյնի փոխանցումից հետո տանտերերի կազմում հաշիվը բացեց Սանեն, 4 րոպե անց Գնաբրին կրկնապատկեց այն:
2-րդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, Ռեշֆորդի փոխանցումից հետո հաշիվը կրճատեց Հոյլունը, 4 րոպե անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց մանկունիանցիների դարպասին, Քեյնը գնդակն ուղարկեց ուղիղ ցանցը:
Խաղի հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Կազեմիրոն հաշիվը դարձրեց 3-2, բայց ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Տելը գրավեց ՄՅՈւ-ի դարպասը՝ 4-2: Տեն Հագի սաներն, այնուամենայնիվ, չնահանջեցին. ավելացված 5-րդ րոպեին Կազեմիրոն դուբլ ձևակերպեց:
B խմբում «Արսենալն» ընդունել էր ՊՍՎ-ին և 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը:
8-րդ րոպեին հաշիվը բացեց Սական, 20-ին Տրոսարը կրկնապատկեց այն, իսկ 38-ին Գաբրիել Ժեզուսը հաշիվը դարձրեց խոշոր: 70-րդ րոպեին աչքի ընկավ նաև Էդեգորը:
Այս խմբի մյուս խաղում «Սևիլյան» տանը 1-1 խաղաց «Լենսի» հետ:
Զուգահեռաբար ընթացող մյուս խմբերի խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Բրագա»-«Նապոլի» ՝ 1-2
«Բենֆիկա»-«Զալցբուրգ»՝ 0-2