Երեկ երեկոյան 58-ամյա Էդի Մաքեյը դանակով հարձակման է ենթարկվել խումբ տղամարդկանց կողմից։ Հաղորդվում է, որ տղամարդու վիճակը կայուն է։
Իտալիայի քաղաքային ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.
«Տուժածը ընկերոջ հետ է եղել, և ենթադրվում է, որ նրանք հանդիպել են յոթից ութ հոգանոց խմբի: Հայտնի չէ՝ այս խումբն իտալացիներ են եղել, թե օտարերկրացիներ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, դրդապատճառը և գտնել մեղավորներին»,-ասված է հայտարարությունում։
Այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Միլան»-«Նյուքասլ» հանդիպումը։