Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ հարաբերությունների մասին։
«Լուկա Մոդրիչի հետ ամեն ինչ կարգին է, մենք շփվում ենք նրա հետ։ Այո, ես նրա հետ խոսում եմ այնպես, ինչպես բոլորի հետ եմ խոսում: Մենք շատ լավ անձնական հարաբերություններ ունենք։ Եթե խոսենք պրոֆեսիոնալ տեսանկյունից, երբեմն պատահում է, որ Մոդրիչը նախկինի պես չի խաղում։ Բայց մեր մարդկային հարաբերությունները միշտ ֆանտաստիկ կլինեն, նույնիսկ երբ մենք բոլորս հեռանանք թիմից»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում խորվաթ կիսապաշտպանը մասնակցել է Իսպանիայի առաջնության հինգ հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Լա Լիգայի վերջին մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է 33 հանդիպման (4 գոլ և 3 գոլային փոխանցում):