«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է վերադառնալ Լա Լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում»։
32-ամյա Դե Խեան 2022/23 մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո մնում է ազատ գործակալի կարգավիճակում։ Դրանից հետո դարպասապահը մերժել է մի քանի առաջարկ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից: Նրան կապում էին նաև այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը»։
Այնուամենայնիվ, Դե Խեան կարող է վերադառնալ Իսպանիա. նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բետիսը»։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։ Նշվում է նաև, որ «Վալենսիան» նույնպես դիտարկում էր 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Բայց «Բետիսը» ֆավորիտ է համարվում այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահ Կլաուդիո Բրավոյի հետ բանակցությունները ձախողվեցին: