«Ինտերի» նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը խոսել է միլանյան թիմի ցուցադրած խաղի մասին։
«Այն օրվանից, ինչ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղում էր «Մանչեսթեր Սիթիի» հետ, ավելի մեծ վստահություն է ձեռք բերեց։ Թիմն արդեն գիտի, որ իր խաղով կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Սա ինձ չի զարմացնում, քանի որ ակումբը ամուր կառուցվածք ունի, բայց մնացած հաջողությունները ուժեղ և պատրաստված մարզիչ Սիմոնե Ինձագիի վաստակն են։ Ճիշտ է, ակումբի պատմության մեջ մտած ֆուտբոլիստներ հեռացան թիմից, սակայն տրանսֆերային արշավն իրականացվեց շատ ճշգրիտ։ Ինձագին հավասարակշռություն է գտել տարեց ու երիտասարդ խաղացողների միջև»,- Սնեյդերի խոսքն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի չորս տուրից հետո «Ինտերը» վաստակել է 12 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։