Դանիել Կարվախալը վնասվածքի պատճառով բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» առաջիկա հանդիպումները։
Ինչպես տեղեկացնում է As-ը, մադրիդյան թիմի պաշտպանն աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի մոտ 10 օր։
Իսպանացին չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի «Ունիոնի» դեմ վաղը կայանալիք հանդիպմանը և Լա Լիգայում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ դերբիին։ Ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառնալ հաջորդ շաբաթ:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կարվախալը անցկացրել է 5 հանդիպում։