«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը խոսել է թիմի հարձակվող Այվան Թոնիի մասին։
«Իվան Թոնին լավագույն հարձակվողներից մեկն է: Ես աշխարհում շատ այլ հարձակվողների չեմ տեսնում, որոնք նրանից լավն են: Քեյն, Լևանդովսկի, Հոլանդ, նրա մակարդակի վրա շատ այլ խաղացողներ չկան: Բարձրակարգ թիմում նա հեշտությամբ 20-25 գոլ կխփեր մեկ մրցաշրջանում:
Ես հասկանում եմ, թե ինչու են այլ ակումբները հետևում նրան»,- Ֆրանկի խոսքն է մեջեբերել Daily Mail-ը։