Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը որոշել է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրը կգործի ևս երկու տարի։ Նախատեսվում է, որ հոկտեմբերի միջազգային դադարի ընթացքում կողմերը կքննարկեն մանրամասները։
Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեն մարզում է Մադրիդի «Ատլետիկոն» 2011 թվականից։
Լա Լիգայի չորս տուրից հետո արգենտինացի մասնագետի գլխավորած թիմը վաստակել է յոթ միավոր և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը։