ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր թիմի ներկայիս հաջողությունների մասին.
«Իմ թիմն իսկապես այնքան էլ լավ չսկսեց մրցաշրջանը: Դա հաճախ է պատահում իմ ակումբ գալուց հետո. խաղացողները պետք է ընկալեն ու տիրապետեն նոր գաղափարներին և սկզբունքներին: Իմ խաղացողները մեծ ցանկությամբ են աշխատում և ցանկանում են հասկանալ մարզչական շտաբի գաղափարները։ Ես ուրախ եմ.
ՊՍԺ-ի երկրպագուները անհավանական են. Նրանց աջակցությունը հիասքանչ է, նույնիսկ երբ արդյունքները հիանալի չեն: Վստահ եմ, որ առջևում մեզ լավ ֆուտբոլ ու լավ արդյունքներ են սպասում։
Ֆուտբոլը ժամանակի ընթացքում միշտ ամեն ինչ դնում է իր տեղը։ Ինձ չեն անհանգստացնում ընթացիկ խնդիրները։ Իհարկե, ինչպես բոլորը, ես էլ եմ ցանկանում որքան հնարավոր է շուտ ձեռքբերումներ։ Այնուամենայնիվ, մեզ ժամանակ է պետք ուժեղ թիմ կառուցելու համար»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
ՊՍԺ-ն այժմ զբաղեցնում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Փարիզյան թիմը հինգ խաղում տարել է ընդամենը երկու հաղթանակ և ունի ութ միավոր: