Լուիս Էնրիկեն խոսել է ՊՍԺ-ի նպատակների մասին։
«Երբ ակումբը տարված է ինչ-որ բանով, դա լավ նշան չի կարելի անվանել: Դուք կարող եք նպատակներ ունենալ, բայց մոլուցքը վատ է կյանքի ցանկացած ոլորտում:
Պետք է սպասել և տեսնել, թե ինչպես կզարգանա իրավիճակը մրցաշարում։ Ֆուտբոլը հրաշալի սպորտաձև է, դրանում ցանկացած արդյունք հնարավոր է։ Դուք կարող եք հիանալի հանդիպում անցկացնել և պարտվել, կամ վատ խաղալ և հաղթել:
ՊՍԺ-ն բոլոր մրցաշարերում խաղում է դրանք հաղթելու համար։ Սա է նպատակը։ Սա շատ հավակնոտ է, բայց անհրաժեշտ»,- Լուիս Էնրիկեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։