«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում ակումբի նպատակների մասին իր կարծիով։
«Մենք դեռ շատ հպարտ ենք Չեմպիոնների լիգայում հաղթանակով: Եզրափակչի մասին կարող ես մտածել, երբ կիսաեզրափակիչում ես։ Բայց մեր առաջին հանդիպումը դեռ առջևում է։ Կփորձենք երեք միավոր վաստակել։
Մեր նպատակն այժմ առաջին խաղում հաղթելն ու խմբից դուրս գալն է»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
Սեպտեմբերի 19-ին «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում սեփական հարկի տակ կխաղա «Ցրվենա Զվեզդայի» հետ։