Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ ընդունել է «Օրենբուրգին» միջև և 0-2 հաշվով պարտություն է կրել։ Ի դեպ, մոսկովյան թիմը նոյեմբերից ի վեր առաջին անգամ չի կարողացել գոլ խփել Ռուսաստանի առաջնությունում։
Հատկանշական է՝ մինչև 84-րդ րոպեն թիմերը չեն կարողացել գրավել միմյանց դարպասները։ Այդ ժամանակ «Օրենբուրգի» բոսնիացի կիսապաշտպան Իվան Բաշիչը գնդակն ուղարկել է տանտերերի դարպասը։ 90+4-րդ րոպեին էլ հյուրերի հարձակվող Դմիտրի Վորոբյովը խփել է իր թիմի երկրորդ գնդակն այս խաղում։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը տանտերերի պահեստայինների կազմում է սկսել հանդիպումը և փոխարինման է մտել 63-րդ րոպեին։
Այս հաղթանակի շնորհիվ «Օրենբուրգը» վաստակել է ութ միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնական։ «Լոկոմոտիվն» ունի 12 միավոր և զբաղեցնում է ութերորդ տեղը։
Տիկնիզյանը ստացել է Լոկոմոտիվի՝ ամսվա լավագույն խաղացողի մրցանակները