Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կկայանա Իսպանիայի Պրիմերայի 5-րդ տուրի՝ «Ռեալ»-«Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը։ Թիմերը կխաղան Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով։
Թիմերի մեկնարկային կազմերը.
«Ռեալ Մադրիդ»․ Կեպա Արիսաբալագա, Կարվախալ, Ռուդիգեր, Ալաբա, Գարսիա, Տչուամենի, Վալվերդե, Կրոս, Բելինգեմ, Ռոդրիգո, Խոսելու:
«Ռեալ Սոսյեդադ»․ Ռեմիրո, Տրաորե, Սուբելդիա, Լե Նորման, Տիրնի, Մենդես, Սուբիմենդի, Մերինո, Բարենեչեա, Կուբո, Օյարսաբալ:
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մնացել է պահեստայինների նստարանին։
Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» այդպես էլ չի հաղթել «Ռեալ Սոսյեդադին»։ 19-րդ տուրում թիմերը ոչ-ոքի են խաղացել 0:0 հաշվով, իսկ երկրորդ տուրի հանդիպումն ավարտվել է «Ռեալ Սոսյեդադի» հաղթանակով՝ 2:0 հաշվով։
Չորս տուրից հետո «Ռեալը» վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Իր հերթին «Ռեալ Սոսյեդադը» նույնքան խաղում վաստակել է վեց միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը։
























































