«Ինտերի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մարկուս Թուրամը կիսվել է իտալական ակումբում իր տպավորություններով։
«Ես պետք է այստեղ լինեի երկու տարի առաջ: Այս ամբողջ ընթացքում մտքերս Ինտերի մասին մնացին գլխումս, իսկ ամռանը պարզ դարձավ, որ ես տեղափոխվում եմ այստեղ։ Ես գիտեմ, որ Ինտերը հիանալի թիմ է։ Ուրախ եմ խաղալ այս խաղացողների հետ և վայելել ակումբում մնալու յուրաքանչյուր պահը»,- Թուրամի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։
Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողը «Ինտեր» է տեղափոխվել նախորդ ամառ Մյունխենգլադբախի «Բորուսիայից»: Գերմանական ակումբի կազմում չորս մրցաշրջանի ընթացքում Թուրամը մասնակցել է 134 հանդիպման, որոնցում դարձել է 44 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։
























































