«Ատալանտայի» 19-ամյա պաշտպան Ջորջիո Սկալվինին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է Todofichajes-ը։
Իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին, եթե նրա տրանսֆերի դիմաց առաջարկեն 45 մլն եվրո։
Սկալվինին «Ատալանտայի» հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Պաշտպանն ակումբում է 2021 թվականի ամառվանից։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է երեք հանդիպման։ Իտալիայի հավաքականի կազմում նա 6 հանդիպում է անցկացրել։