«Յուվենտուսի», «Ինտերի» և Իտալիայի հավաքականի հայտնի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Գրոսսոն նշանակվել է «Լիոնի» գլխավոր մարզիչ։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Շաբաթվա սկզբին ակումբը հայտարարել էր Լորան Բլանի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Թիմը գտնվում է Լիգա 1-ի վերջին տեղում։
Գրոսսոն գործազուրկ էր «Ֆրոզինոնեից» հեռանալուց հետո: 45-ամյա իտալացի մասնագետը նախորդ մրցաշրջանում թիմին հասցրել է հաղթանակի Սերիա B-ում, սակայն չի մնացել թիմում Ա Սերիայում։
Որպես ֆուտբոլիստ Գրոսսոն հանդես է եկել «Լիոնում» 2007–2009 թվականներին։