ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և նրա նախկին թիմակից Նեյմարը սոցցանցերում այլևս միմյանց չեն հետևում:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ից հեռանալուց առաջ Նեյմարը «հավանել էր» Մբապեին քննադատող մի քանի հրապարակում:
31-ամյա Նեյմարն այս ամառ է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ»: Նոր թիմի կազմում խաղացողը դեռ խաղադաշտ դուրս չի եկել։
Բրազիլացի հարձակվողը ֆրանսիական ակումբում հանդես է եկել 2017 թվականից, ուր տեղափոխվել է «Բարսելոնայից» ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց: Բրազիլացու տրանսֆերը մնում է ամենաթանկը պատմության մեջ:
ՊՍԺ-ի կազմում Նեյմարն ընդհանուր առմամբ անցկացրել է 173 հանդիպում, որոնցում դարձել է 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ի կազմում բրազիլացին 5 անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, երեք անգամ նվաճել է Ֆրանսիայի գավաթը և հասել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
























































