ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է կիսապաշտպան Մարկո Վերատիի՝ ակումբից հեռանալուն։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է կատարական «Ալ-Արաբի»։
«Բացառիկ խաղացող և մարդ. պատիվ էր լինել քո կողքին այս տարիների ընթացքում։ Դա մեծ հաճույք էր ինձ համար։ Այստեղ անցկացրված քո ժամանակը երբեք չի մոռացվի կամ անտեսվի: Իմ տեսած լավագույն խաղացողներից մեկը: Շնորհակալություն, իմ ընկեր, ես քեզ շատ կկարոտեմ»,- գրել է Մբապեն իր սոցցանցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատարական ակումբը իտալացի ֆուտբոլիստին մինչև 2026 թվականի ամառը նախատեսված պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձով։
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականից։ Անցած մրցաշրջանում Վերատին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































