«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է դառնալ ֆրանսիական «Լիոնի» մարզիչը։ Այս մասին հայտնում է 90min-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը մասնագետին դիտարկում է որպես գլխավոր հավակնորդ։ Նշվում է, որ ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորը համակրանք ունի Լեմպարդի նկատմամբ։
Ավելի վաղ հաղորդվում էր Լիոնի հետաքրքրության մասին Ջենարո Գատուզոյի և Գրեհեմ Փոթերի նկատմամբ: Վերջինս հրաժարվել է գլխավորել ակումբը։
Այս պահին «Լիոնը» գտնվում է ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ հորիզոնականը։