Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանիել Կարվախալը հայտարարել է, որ դատական հայց է ներկայացրել լրատվամիջոցների դեմ՝ իր մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։
«Վերջին օրերին մամուլում իմ մասին հրապարակված բոլոր տեղեկությունները լրիվ սուտ են։ Քաղաքական կուսակցությունների հետ իմ շփումից մինչև 2018 թվականի Ռուսաստանում կայանալիք ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի ժամանակ սեռական ոտնձգությունները: Ես զզվելի եմ համարում այն, որ լրատվամիջոցներն իրավունք ունեն անպատիժ գրել՝ արժանահավատություն հաղորդելով երրորդ անձանց խոսքերին և արատավորելով իմ անունն ու պատիվը։ Ես արդեն դիմել եմ դատարան»,- գրել է Կարվախալը Twitter-ում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Մադրիդի «Ռեալի» պաշտպանը անպարկեշտ առաջարկներ է արել մատուցողուհուն։ Իսպանական լրատվամիջոցները գրել են նաև, որ Կարվախալը Իսպանիայում ծայրահեղ աջ ազգային պահպանողական քաղաքական կուսակցության կողմնակից է։
























































