Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որին «Բարսելոնան» վարձակալել է Մադրիդի «Ատլետիկոյից», խոստովանել է, որ իրեն զարմացրել է «կապտանռնագույնների» երկրպագուների ջերմ ընդունելությունը։
«Ես զարմացած եմ, որ «Բարսայի» երկրպագուներն ինձ նման ֆանտաստիկ ընդունելություն են ցուցաբերել։ Երևի այն պատճառով, որ նրանք գիտեն, որ «Բարսան» մանկուց իմ երազանքն է եղել։
Ես պատրաստ եմ խաղալ ձախ եզրում, զգում եմ, որ հենց այստեղ է Չավին ցանկանում օգտագործել ինձ։
Չեմպիոնների լիգա՞ն։ Սա իսկական նպատակ է մեզ համար»,- Ֆելիքսի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
























































