«Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի հետ հարաբերությունների մասին։
«Երբ նա հեռացավ «Բարսելոնայից» որպես խաղացող 2015 թվականին, մենք շարունակեցինք կապը պահպանել: Մենք ունենք հատուկ կապ և շատ բաց հարաբերություններ։ Եթե նա ինձ քննադատում է, ապա ես ընդունում եմ դա։ Սա կարևոր է մեր հարաբերությունների համար։ Կարող եմ առանձնացնել անձնական և մասնագիտական հարցերը։ Կարծում եմ՝ մենք՝ գերմանացիներս, ընդհանուր առմամբ լավ ենք այդ հարցում»,- Տեր Շտեգենի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշենք, որ նախորդ մրցաշրջանում Տեր Շտեգենը գերազանցել է «Բարսելոնայի»՝ Լա լիգայի մեկ մրցաշրջանում «չոր» հանդիպումների ռեկորդը Գերմանացի դարպասապահը մասնակցել է բոլոր 38 խաղերին, որոնցից 26-ում կարողացել է անառիկ պահել դարպասը։
























































