«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոսել է սաուդյան ակումբների իրականացրած տրանսֆերների մասին։
«Ակնհայտ է, որ եվրոպական ֆուտբոլը պարտվում է ստեղծված իրավիճակում։ Սա այն խաղացողների գիտակցված և օրինական ընտրությունն է, որոնք որոշել են մեկնել Սաուդյան Արաբիա։ Նրանց կարելի է հասկանալ՝ հաշվի առնելով այն գումարները, որոնք նրանց առաջարկվում են։ Ես պնդում եմ, որ սա բոլորի անձնական գործն է, բայց մեզ՝ եվրոպացիներիս, դուր չի գալիս այս իրավիճակը։ Կարծում եմ՝ սա ինչ-որ կերպ պետք է վերահսկել։ Սկզբում թվում էր, թե խոսքը միայն վետերանների մասին է, սակայն այժմ հեռանում են նաև երիտասարդ ֆուտբոլիստները»,- Ռոդրիի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ այս ամառ Սաուդյան Արաբիայի առաջնություն են տեղափոխվել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Բենզեման, Նեյմարը, Ֆիրմինոն, Միտրովիչը, Կանտեն, Հենդերսոնը, Մանեն։