Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող 24-ամյա Կիլիան Մբապեն արձագանքել է փարիզյան ակումբում իր նախկին թիմակից Սերխիո Ռամոսի՝ «Սևիլիա» տեղափոխությանը։
«Հաջողություն իմ ընկեր։ Արքան վերադարձել է»,- գրել է Մբապեն սոցցանցերից մեկում։
37-ամյա Ռամոսը 18 տարի անց վերադարձել է հարազատ ակումբ՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։ Պաշտպանը 2005 թվականին «Սևիլիայից» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Այս տարվա հունիսին ՊՍԺ-ից հեռանալուց հետո Ռամոսն ազատ խաղացողի կարգավիճակ էր ստացել: 2022/2023 մրցաշրջանում պաշտպանը փարիզցիների կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է չորս գոլ։
Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 4,5 միլիոն եվրո: Ռամոսի ծառայություններով հետաքրքրված էին նաև Սաուդյան «Ալ-Իթթիհադը» և թուրքական ակումբները:
























































