«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն խոսել է Իսպանիայի Պրիմերայի 10-րդ տուրի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման հետաձգման մասին։ Հոկտեմբերի 26-ին նախատեսված հանդիպումը հետաձգվել է Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող մասսայական ցույցերի պատճառով։
«Ես այդքան էլ երկար ժամանակ չեմ ապրում Կատալոնիայում, այնպես որ այս ամենի մասին շատ բան ասել չեմ կարող։ Կարծում եմ՝ կլասիկոյի հետաձգումը լավագույն որոշումն է ստեղծված իրավիճակում։
Այդ որոշումը, սակայն, մենք չենք կայացնում։ Այն կայացրել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Լա լիգան։ Մենք կխաղանք կլասիկոյում, որ օրն էլ այն նշանակվի»,-ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» պատրաստակամություն են հայտնել անցկացնելու հետաձգված հանդիպումը դեկտեմբերի 18-ին։