ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է «Այնտրախտի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի տեղափոխության մասին։
24-ամյա ֆուտբոլիստի համար ֆրանկֆուրտցիներն իրենց համար ռեկորդային 95 մլն եվրո են ստացել։
Փարիզցիների հետ ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել։ Կոլո-Մուանին հանդես կգա 23 համարի մարզաշապիկով։
Նախորդ մրցաշրջանում Կոլո-Մուանին բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում «Այնտրախտի» կազմում՝ դառնալով 23 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: