«Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլան խոսել է իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի` ՊՍԺ տեղափոխության հարցում ունեցած ազդեցության մասին։ Բացի այդ, նա բարձր է գնահատել վերջինիս մարզչական հմտությունները։
«Այո, դա ակնհայտ է։ Ես հնարավորություն ունեցա խոսել մարզչի հետ։ Նա, իսկապես, գիտեր, թե ինչ է պետք ինձ համոզելու համար։ Նա ինձ ստիպեց ավելի շատ ցանկանալ տեղափոխվել ակումբ: Նա սիրում է հարձակվողական խաղ, ես նույնպես, և գիտեմ, որ հնարավորություն կունենամ ապացուցել ինձ։ Այնպես որ, ես շատ ուրախ եմ, որ ինձ նման մարզիչ է մարզում»,- Բարկոլայիի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 31-ին, Բարկոլան ֆրանսիական «Լիոնից» տեղափոխվեց ՊՍԺ։ Տրանսֆերը կազմել է 45 միլիոն եվրո, ևս 5 միլիոն եվրո տրամադրվել է որպես բոնուս: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 մլն եվրո:
























































