«Լիոնի» հարձակվող Բրեդլի Բարկոլան տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա ֆրանսիացին պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։ Նա թիմում հանդես կգա 29-րդ համարի ներքո։ Transfermarkt-ի տվյալներով՝ գործարքի գումարը կազմել է 42 միլիոն եվրո:
Բարկոլան «Լիոնի» սան է։ Նա թիմի կազմում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































