Քրիստիան Կարամբեն հույս ունի, որ Կիլիան Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
«Այս հարցը՝ Ֆլորենտինո Պերեսին։ Բայց հուսով եմ, որ նա կկարողանա գալ այստեղ և տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ:
Թիմը [Լա Լիգայում] մեկնարկեց երեք հաղթանակով, և դա շատ կարևոր է կոլեկտիվի նկատմամբ վստահության համար»,- մադրիդյան ակումբի նախկին խաղացողի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
























































