ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին շուտով կարող է միանալ կատարական «Ալ Արաբիին», հայտնում է Transfer News Live-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբները մոտ են 30-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։ ՊՍԺ-ն իտալացու համար կստանա 45 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ Հենց խաղացողը վերջնական պատասխան տա, տրանսֆերը կկայանա։
Վերատին ՊՍԺ-ում է 2012 թվականից։ Այս մրցաշրջանում նա ոչ մի հանդիպում չի անցկացրել թիմի կազմում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:
























































