Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Մավուբան քննադատել է Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ ՊՍԺ-ի հանդեպ վերջինիս վերաբերմունքի համար:
ՊՍԺ-ից «Ինտեր Մայամի» տեղափոխվելուց հետո Մեսսին հարցազրույցների ժամանակ հասկացրել է, որ Փարիզում իր կարիերայի շրջանն իր համար դժվար է եղել։
«Յուրաքանչյուր հարցազրույցում մենք տեսնում ենք, թե ինչպես է Մեսսին մի փոքր շոշափում ՊՍԺ-ին: Ես շատ զարմացած եմ։ Նա չպետք է մոռանա, որ չնայած նա չէր ցանկանում տեղափոխվել ՊՍԺ, բայց միայն ՊՍԺ-ն եկավ նրա հետևից, երբ «Բարսելոնան» այլևս չէր կարողանում վճարել նրա աշխատավարձը»,- Մավուբայի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։