Ֆրանսիական Լիգա-1-ի երրորդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Լանսին»։
Փարիզյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ասենսիոն, երկու անգամ էլ մրցակցի դարպասը գրավեց Մբապեն։
Նախորդ երկու տուրերում Էնրիկեի գլխավորած թիմը վաստակել էր մեկական միավոր։
Այս խաղից հետո ՊՍԺ-ն 5 միավորով 4-րդն է։