Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է այն մասին, թե ինչպես է անցել այս պաշտոնում իր առաջին ամիսը՝ նշելով, որ խաղացողներին ժամանակ է պետք իր պահանջներին հարմարվելու և միմյանց հետ խաղալու համար։
«Ինչպե՞ս անցավ իմ առաջին ամիսը ՊՍԺ-ում: Պետք է ասեմ, որ ամեն ինչ դրական է: Խաղացողներին ժամանակ է պետք միմյանց ավելի լավ ճանաչելու համար: Նաև ժամանակ է պահանջվում, որպեսզի թիմը հասկանա, թե ինչ եմ ուզում նրանցից որպես մարզիչ, նրանք պետք է սովորեն, թե ինչպես աշխատել միասին: Մեզանից շատերը աշխատում են ի շահ ակումբի և օգնում խաղացողներին»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում PSG Report-ը:
ՊՍԺ-ն Էնրիկեի գլխավորությամբ Լիգա 1-ում երկու հանդիպում է անցկացրել՝ «Լորյենի» (0:0) և «Թուլուզի» (1:1) հետ:
























































