Օգոստոսի 21-ին Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվել էր «Շիրակ-2»-ին։
Հանդիպումը կայացավ Գյումրիի քաղաքային մարզադաշտում ու ավարտվեց տանտերերի՝ 3-2 հաշվով հաղթանակով։
Գյումրեցիներից գոլերի հեղինակներ դարձան Մանուկյանը, Խաչատրյանը և Սարգսյանը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկան Բաշոյանն ու Գալստյանը։
Տուրի մյուս խաղում «Սյունիքը» Կապանի Լեռնագործ մարզադաշտում ընդունել էր «Արարատ-2»-ին և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Էրիկ Սողոմոնյանը։