Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը լիովին վստահ է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն կմնա ակումբում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգն իր «Թվիթեր»-ում։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի ղեկավարների մոտ նման տրամադրություններ են առաջացել Մբապեի՝ ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ զրույցից հետո։ Փարիզցիները չեն ակնկալում, որ Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, առաջարկ կանի հարձակվողի տրանսֆերի շուրջ:
24-ամյա Մբապեն այս մրցաշրջանում հասցրել է Ֆրանսիայի առաջնության մեկ խաղի մասնակցել և դառնալ մեկ գոլի հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Ավելի վաղ Մբապեն հրաժարվել էր 2024/2025 մրցաշրջանի համար պայմանագրի ավտոմատ երկարաձգման տարբերակից։