ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը հայտնվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի ուշադրության կենտրոնում, հայտնում է Le Rarisien-ը:
Ըստ աղբյուրի՝ 36-ամյա կոստառիկացին մի քանի առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից։ Դարպասապահի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Հիլալը», որը մոտ է Նեյմարին ձեռք բերելուն և դեռ հույս ունի թիմ հրավիրել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին: Սաուդյան ակումբի գլխավոր մարզիչ Ժորխե Ժեզուսը հավանություն է տվել Նավասին ձեռք բերելու մտքին։
Դարպասապահի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Անցած մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձավճարով անցկացրել է «Նոթինգհեմ Ֆորեսթում»:























































