Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի «Էվերտոնի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Կառլոն հրաշալի աշխատանք է կատարել: Նրա գլխավորած թիմը կոմբինացիոն ֆուտբոլ է ցուցադրում:
Ես խաղացել եմ նրա գլխավորությամբ և կարող եմ ասել, որ մեծ հաճույք եմ ստացել ադ ընթացքում:
Մենք երկու չեմպիոնական տիտղոս նվաճեցինք Անչելոտիի հետ: Կառլոն շատ հանգիստ անձնավորություն է, ով հարգալից վերաբերմունք է ցուցաբերում իր ֆուտբոլիստների նկատմամբ:
Մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում»,- ասել է Լեմպարդը:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր ՝ 18:00-ին: «Չելսին» վաստակել է 45 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում:
«Էվերտոնը» իր ակտիվում ունի 37 միավոր ու գտնվում է 12-րդ դիրքում: