Իտալական «Ռոման» ցանկանում է գնել ֆրանսիական ՊՍԺ-ի միանգամից երկու կիսապաշտպանի։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ նրանցից մեկն արգենտինացի Լեանդրո Պարեդեսն է, ով մինչ «Զենիթ» տեղափոխվելը նախկինում հանդես է եկել «Ռոմայում»: Ինքը՝ կիսապաշտպանը, ցանկանում է վերադառնալ Հռոմ և արդեն բնակարան է գտել քաղաքում։ «Ռոման» ցանկանում է վարձավճարով վերցնել Պարեդեսին, սակայն ՊՍԺ-ն արգենտինացու ամբողջական տրանսֆերի առաջարկ ունի «Գալաթասարայից»:
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեսը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռոմա»: Պորտուգալացին հռոմեացիներին կմիանա վարձավճարով 12 միլիոն եվրոյի չափով գնելու հնարավորությամբ։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնկալում է, որ այս երկու խաղացողները կկարողանան միանալ թիմին առաջիկա մի քանի օրվա ընթացքում։