Ֆրանսիական ՊՍԺ-ն հայտարարել է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի հետ պայմանագիր կնքելու մասին:
Դեմբելեն ՊՍԺ-ի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։ Ուսմանը փարիզցիների կազմում հանդես կգա 23 համարի մարզաշապիկով։
ՊՍԺ-ն վճարել է Դեմբելեի տրանսֆերի փոխհատուցման գումարը «Բարսելոնային», որը նախատեսված է եղել ֆուտբոլիստի պայմանագրում: Տրանսֆերը փարիզեցիներին արժեցել է 50 մլն եվրո:
Ուսման Դեմբելեն Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 37 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։
Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: