Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները իսպանական «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացին համաձայնել է կնքել երկու տարվա պայմանագիր՝ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ՝ տարեկան 13 միլիոն եվրո աշխատավարձով։ Տեղափոխության համար մնում է միայն պայմանավորվել ՊՍԺ-ի հետ։ Ե՛վ «Բարսելոնան», և՛ Նեյմարը դրական են տրամադրված։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարին բաց թողնել «Բարսելոնան»՝ որոշ ճկունություն ցուցաբերելով բրազիլացու տրանսֆերի շուրջ բանակցություններում։