ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է Foot Mercato-ն: Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է 30-ամյա ֆուտբոլիստով՝ կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վերատիով հետաքրքրված են «Բարսելոնայն» և «Բավարիան»:
Իտալացի կիսապաշտպանը փարիզյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Անցած մրցաշրջանում Վերատին բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։