«Ֆուլհեմի» կիսապաշտպան Իվան Կավալեյրուն տեղափոխվել է «Լիլ»:
Ինչպես հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը, պայմանագիրը կնքվել է մեկ տարով՝ երկարաձգման հնարավորությամբ։
Կավալեյրուն միացել է «Ֆուլհեմին» 2019 թվականի ամռանը։ Լոնդոնյան ակումբի կազմում նա անցկացրել է 104 խաղ, խփել 11 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։