Ճապոնիայի հավաքականի և ԼԱՍԿ-ի վինգեր Կեյտո Նակամուրան պայմանագիր է կնքել «Ռեյմսի» հետ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, 23-ամյա ճապոնացու տրանսֆերի գործարքը ֆրանսիական ակումբին արժեցել է 12 մլն եվրո։
Կեյտոն ԼԱՍԿ-ում հանդես է եկել 2021 թվականից և հանդիսանում էր ավստրիական թիմի առաջատարը։
Նակամուրան Ճապոնիայի հավաքականի կազմում երկու հանդիպում է անցկացրել և մեկ գոլ խփել։