«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ընդունել է փարիզյան ակումբում իր ապագայի վերաբերյալ վերջնական առաջարկը։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողը որոշել է մնալ թիմում և այս ամառ ոչ մի տեղ չտեղափոխվել։ Մբապեն հանդիպել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ և հայտնել, որ մտադիր է մինչև վերջ մշակել պայմանագիրը փարիզցիների հետ և մինչև այդ չի պատրաստվում հեռանալ ակումբից։
Մադրիդի «Ռեալը» համարվում էր Մբապեի գնման գլխավոր հավակնորդներից մեկն, սակայն այս ամառ տեղափոխություն տեղի չի ունենա։
Հիշեցնենք, որ 24-ամյա Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Հարձակվողն արդեն հայտարարել է պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը չօգտագործելու իր որոշման մասին։