«Սարդարապատ» ՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակումբը նոր պաշտոնական գործընկեր ունի։
«Ֆութբարը» ֆուտբոլիստների ֆիզիկական և տեխնիկական կարողությունները վերլուծող GPS սարքավորում է, որը արհեստական ինտելեկտի միջոցով կարողանում է ճանաչել և վերլուծել խաղի ընթացքում ֆուտբոլիստի կատարած շարժումները։ Սարքավորումն արդեն օգտագործվում է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից և այժմ նման հնարավորություն կունենան նաև Սարդարապատ ՖԱ-ի բոլոր ֆուտբոլիստները։
«Սարդարապատ» ՖԱ-ն Հայաստանում հիմնադրված ամբողջովին նոր և ինտենսիվ զարգացող ֆուտբոլային ակումբ է, որը տեղակայված է երկրի ամենաժամանակակից ֆուտբոլային ենթակառուցվածքներից մեկում և ակտիվ համագործակցություն է ծավալում ֆրանսիական Լիգա 1-ի ներկայացուցիչ «Լանս» ՖԱ-ի հետ։
Մշտապես ձգտելով նորամուծությունների և կատարելագործման՝ «Ֆութբարը» և «Սարդարապատ» ՖԱ-ն միավորում են իրենց ուժերը Հայաստանում այս աննախադեպ համագործակցության շուրջ։