«Արսենալը» հրաժարվել է հարձակվող Ֆոլարին Բալոգունին վաճառել «Մոնակոյին», հայտնում է 90min-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական թիմը 22-ամյա ամերիկացու համար առաջարկել է 35 միլիոն եվրո, սակայն լոնդոնցիները մերժել են։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը Ինտերն է։
2022/23 մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Ռեյմսում»: Լիգա 1-ում նա անցկացրել է 37 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ։